Նրա խոսքով՝ այս գործընթացը նպատակ ունի ընդդիմության համախոհներին վախեցնել։
«Իրավական առումով եթե դիտարկենք, անհապաղ կերպով, առանց փորձաքննության նախաձեռնել են ձերբակալություն, մինչդեռ վարչական մեծածավալ ռեսուրսների կիրառմամբ Նիկոլի հանրահավաքին մարդիկ են բերում, ու նման գործերն օրերով ուսումասիրվում են։ Ընտրողական արդարադատություն են փորձում իրականացնել»,- ասաց Արա Սաղաթելյանը և հավելեց, որ սա միանաշանակ տեղավորվում է քաղաքական հետապնդման շրջանակներում:
Նա նշեց, այն անձինք, որոնք ներգրավված են այս գործընթացում անպայման կրելու են ամենախիստ պատասխանատվությունը և ընդգծեց, որ նման քայլերով իշխանությունը ոչնչի չի հասնելու.
«Ռեժիմը հոգեվարքի մեջ է։ Բացի այս դեպքից, վերջին օրերին հրավիրել են «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների, «բացատրական» աշխատանքեր են իրականացրել, փորձել են սպառնալ, «Պատիվ ունեմ»-ի ներկայացուցիչների նկատամամբ տարբեր մարզերում փորձում են ճնշումների ենթարկել, սպառնալ, վախեցնել, պատասխանատվության ենթարկել։
Ընդդիմության ակտիվության վրա սա որևէ կերպ չի ազդելու, և ես վստահ եմ, որ մարդիկ կատարելու են իրենց ընտրությունը, և մենք ազատվելու ենք այս փնթի, պետությունն իրենց խաղալիքը դարձրած, իշխանության հանկարծակի եկած մարդկանցից»,- ասաց Արա Սաղաթելյանը: