00:00:00

ՀՀ-ն արժևորում է Իրանի հետ կառուցողական երկխոսության հետևողական խորացումը․նախագահի ուղերձը

19:51, 19 հունիս 2021 Հասարակություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Էբրահիմ Ռայիսիին: Ուղերձում մասնավորապես ասված է. «Հավատում եմ, որ Ձեր ղեկավարությամբ Իրանը շարունակելու է զարգացման և բարգավաճման ուղին։ Հայաստանն արժևորում է Իրանի հետ առկա բարիդրացիական հարաբերությունների և կառուցողական երկխոսության հետևողական ամրապնդումն ու խորացումը, ինչը մեր պետությունների առաջընթացի ու տարածաշրջանի կայունության ապահովման կարևորագույն պայմաններից է։ Դարերի խորքից է գալիս մեր երկու բարեկամ ժողովուրդների՝ միմյանց ճանաչելու և համագործակցելու ձգտումը, ինչի համար այսօր ստեղծված են հիրավի լայն հնարավորություններ։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով հայ-իրանական ջերմ բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ընդլայնվել բոլոր բնագառառներում՝ արձանագրելով դրական դինամիկա մեր ժողովուրդների փոխգործակցության որակական նոր մակարդակի համար»։ Նախագահ Սարգսյանն Էբրահիմ Ռայիսիին մաղթել է քաջառողջություն և աշխատանքային նվաճումներ, իսկ Իրանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր