00:00:00

Դատարանը քննում է Արմեն Չարչյանի ձերբակալման դեմ բողոքը, դատարանի բակում ակցիա է (ուղիղ)

17:37, 19 հունիս 2021

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այս պահին ընթանում է «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի ղեկավար Արմեն Չարչյանի ձերբակալման դեմ բողոքի քննությունը: Դատարանի բակում  ի աջակցություն Չարչյանի ակցիա է ընթանում, ասյտեղ են հավաքվել բժիշկներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ: Նշենք, որ «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի ղեկավար Արմեն Չարչյանը, ով նաև պատգամավորության թեկնածու է, մեղադրվում է տվյալ կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու մեջ ինչի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով նա ձերբակալվել է: Ըստ Դատախազության տարածած հաղորդագրության՝ քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հաստատվել է ձայնագրության մեջ առկա դեպքի փաստն ու բովանդակությունը։ Արմեն Չարչյանն ընդունել է ձերբակալման օրը առավոտյան գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը։   https://www.youtube.com/watch?v=rB7YlSdRrww

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր