00:00:00

ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացրել է ընտրողների իրավունքները

18:52, 19 հունիս 2021 Հասարակություն

ՀՀ դատախազությունը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից, ընտրողներից, ինչպես նաև ընտրություններում ներգրավված մյուս սուբյեկտներից քվեարկության օրը ակնկալում է քաղաքացիական բարձր գիտակցության դրսևորում և իրավահպատակ վարքագիծ: Այս կապակցությամբ Դատախազությունը հարկ է համարում հիշեցնել հետևյալը: Յուրաքանչյուր ընտրող քվեարկությանը մասնակցում է միայն մեկ անգամ: Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելն արգելվում է: Դրանց կատարումը ծանր հանցագործություն է և պատժվում է ընդհուպ հինգ տարի ժամկետով ազատազրկմամբ, իսկ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից կատարվելու դեպքում նախատեսվում է պատիժ՝ ազատազրկում 4-ից 6 տարի ժամկետով: Ոչ ոք իրավունք չունի ընտրողին՝ · հարկադրելու, համոզելու հայտնել քվեարկության արդյունքը, · որևէ եղանակով ստուգելու նրա լրացրած քվեաթերթիկը, · առանց ընտրական հանձնաժողովի թույլտվության ընտրողի հետ մտնել քվեարկության խցիկ, · որևէ այլ կերպ խախտել քվեարկության գաղտնիությունը, · հարկադրել ընտրողին քվեախցիկից հանել և իրեն ցույց տալ կամ տրամադրել քվեաթերթիկ՝ վերջինիս կատարած քվեարկության արդյունքներն իմանալու, այդ թվում նաև՝ ընտրողի կողմից որևէ ուժի օգտին քվեարկած չլինելու մեջ համոզվելու համար: Նման արարքները հանցագործություններ են, որոնք պատժվում են ընդհուպ 5 տարի ժամկետով ազատազրկմամբ: Արգելվում է նաև՝ · բացառությամբ քվեարկողին օգնող անձի, արդյունքը այլոց համար տեսանելի ձևով քվեարկելը, · շահադիտական նպատակով քվեարկության արդյունքը բացահայտող  լուսանկար կամ տեսաձայնագրություն հրապարակելը: Այս  հանցավոր արարքները պատժվում են 100 հազարից 200 հազար դրամի չափով տուգանքով: Արգելվում է զենքով ընտրատեղամաս մուտք գործելը: Դա հանցավոր արարք է, որի համար նախատեսվում է պատիժ 1-ից 3 տարի ժամկետով ազատազրկման ձևով: Զենքով ընտրատեղամաս կարող են մուտք գործել միայն այն անձինք, որոնց համար այդ պահին զենք կրելը ծառայողական անհրաժեշտություն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր