00:00:00

Իրավապահները շուրջ 40 հոգով ներխուժել են Հրազդանի «Պատիվ ունեմ» գրասենյակ

16:24, 19 հունիս 2021

Քիչ առաջ խռխռացող դավաճանի անձնական իրավապահները շուրջ 40 հոգով ներխուժել են Հրազդանի մեր գրասենյակ և առանց դատարանի պարտադիր համարվող թույլտվության իրականացրել են ապօրինի խուզարկություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արսեն Բաբայանը։ «Ստահակին ծառայողները ներխուժել են նաև Գյումրու մեր գրասենյակ: Մեզ տեղեկացրել են, որ հանձնարարված է հաջորդը Արարատի մարզը: Այլ աղբյուրներից նաև հաստատեցին, որ ամբողջ Հանրապետությունով ունեն այդպիսի հանցավոր հանձնարարություններ: Սիրելի թիմակիցներ և աջակիցներ, պատրաստ եղեք, դուք հրաշալի գիտեք այս կապիտուլյանտի ստորության աստիճանը: Գիտեք նաև, որ ուժեղ ենք միասին և ամբողջ մեր թիմը ձեր թիկունքին է: Հաշված ժամեր անց բոլորը պատասխան են տալու, որևէ մեկը սրանցից չի պլստալու: Վերջին անգամ եմ դիմում իրավապահներին, ուշքի եկեք, թուրքին մի ծառայեք: Նախազգուշացնում եմ. ձեր այսօրինակ հանցավոր արարքներին որևէ բացատրությամբ որևէ արդարացում չի լինելու...»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր