00:00:00

Միրզոյանը ՀԱՊԿ դիտորդներին վստահեցրել է՝ ՀՀ-ում իշխող ուժը կանցկացնի արդար ընտրություններ

20:16, 19 հունիս 2021 Հասարակություն

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման համար Հայաստանում գտնվող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը: Ողջունելով գործընկերներին՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ հայկական կողմը մեծ կարեւորություն է տալիս դիտորդական առաքելության ներկայությանը Հայաստանում եւ վերահաստատեց ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ կազմակերպելու իշխող մեծամասնության հանձնառությունը: Ազգային ժողովի նախագահը ներկայացրեց գործընկերներին, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման որոշումը ձեռք է բերվել խորհրդարանական բոլոր 3 ուժերի կողմից՝ Հայաստանում ներքին կայունության վերահաստատման եւ ամրապնդման նպատակով: Օգտվելով առիթից՝ խորհրդարանի ղեկավարը ԱՊՀ իր գործընկերներին ներկայացրեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո տեղի ունեցած զարգացումները: Անդրադարձան Ադրբեջանի կողմից հայտարարության կետերի խախտմանը, ռազմագերիների եւ այլ պահվող անձանց հայրենիք վերադարձնելու գործընթացի ձգձգմանը, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժման փաստին եւ ադրբեջանական զինվորների Հայաստանից դուրս բերման անհրաժեշտությանը: ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Իգոր Կոմարովսկին շնորհակալություն հայտնեց Արարատ Միրզոյանին հրավերի համար եւ ներկայացրեց դիտորդական առաքելության կողմից արդեն իսկ իրականացված աշխատանքները: ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին հույս հայտնեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայունություն եւ զարգացում կբերեն Հայաստանին: Գլխավոր քարտուղարը ողջույններ փոխանցեց ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի անունից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր