00:00:00

Պետք է վերջնական և անվերադարձ փակել ստի և կեղծիքի իշխանության էջը. Կարեն Ճշմարիտյան

17:45, 19 հունիս 2021 Հասարակություն

Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տառապանքը փորձ ունի…» Անկախությունից ի վեր տեղեկատվական դաշտում թևածող կիսաճշմարտությունները, նաև երևույթների և անհատների վերաբերյալ տարածված կեղծիքները միահյուսվել են վերջին տարիների զավեշտալի, անտրամաբանական ու խելագարական խառը ստերի հետ: Այդպիսով դրանք քայքայել են Հայ հասարակության ենթագիտակցական հավաքական դիմադրողականությունն ու ինքնապահպանման բնազդը: Հետևանքն այն է, որ ժողովուրդն անգիտակցաբար և ինքնուրույն խարխլել է ազգի, պետության, հետևաբար նաև` իր ֆիզիկական ու գաղափարական գոյության հիմքերը: Հավաստի և ճշգրիտ տեղեկատվության ստացումը, մատուցումն ու տարածումը եղել է, կա և լինելու է ոչ միայն ցանկացած երկրի արդյունավետ կառավարման, այլև՝ ազգային և պետական անվտանգության ապահովման կարևորագույն և առաջնային գործիք։ Հաջողության հասնելու պարտադիր պայման է՝ հասարակությանը իրողությունները փաստարկված ճշգրիտ ներկայացնող տեղեկատվությամբ ապահովելը: Այդ նպատակով կարևորագույն խնդիրների շարքում պետք է ներառել հավաստի տեղեկատվության ստացման, դրանց մատուցման և տարածման գործող ողջ համակարգի վերանայումը։ Անհրաժեշտ է հիմնադրել իրական և հիմնավորված փաստերին հասարակությանը իրազեկելու և տեղեկացնելու պետական կազմակերպված համակարգ։ Պետք է կարճ ժամանակում հասնել նրան, որպեսզի սուտը, կեղծիքը, բանսարկությունը, զրպարտությունը, իրականության ու փաստերի խեղաթյուրումը, և դրանց հիման վրա հայ հասարակության լայն շերտերի մանիպուլացումը այլևս դառնա գործնականում անհնարին։ Պետք է վերջնական և անվերադարձ փակել ստի և կեղծիքի իշխանության էջն ու ստեղծվելիք համակարգով կանխել դրա վերարտադրության ցանկացած փորձ։ Այլևս մի ստեք, մի հավատացեք ստին, և շատ կարճ ժամանակում ամեն ինչ լավ կլինի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր