00:00:00

Նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգև է հանձնել սրտային վիրաբույժ Միհիր Սուսանիին

18:29, 19 հունիս 2021 Հասարակություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, առողջապահության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, սրտային վիրաբույժ Միհիր Սուսանին պարգևատրվել էր Մխիթար Հերացու մեդալով: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահ Սարգսյանը հունիսի 19-ին պետական պարգևը հանձնել է վիրաբույժին՝ շնորհակալություն հայտնել անձնվեր աշխատանքի համար և մաղթել նորանոր հաջողություններ: Ըստ աղբյուրի՝ բժիշկ Միհիր Սուսանին շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին՝ բարձր պարգևի արժանացնելու համար՝ այն համարելով ոչ միայն միայն իր, այլև իր ողջ բժշկական թիմի աշխատանքի գնահատականը:   https://www.youtube.com/watch?v=_PKsYytQ6Bo&ab_channel=OfficeofthePresidentoftheRepublicofArmenia

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր