00:00:00

«Սպուտնիկ V»-ով պատվաստվելն անպտղությամբ չի սպառնում. պատվաստանյութի ստեղծող

11:42, 19 հունիս 2021

Ռուսաստանի Դաշնության Գամալեայի անվան ազգային հետազոտական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը հայտարարել է, որ այն մարդիկ, որոնք պատվաստվել են ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութով, չպետք է անհանգստանան հետագա անպտղությամբ, գրում է eadaily.com-ը: Նա պարզաբանել է, որ պատվաստանյութի բաղադրիչները ստեղծվել են ադենովիրուս 26-ի և ադենովիրուս 5-ի հիման վրա, որոնք մարդկության պոպուլյացիայում հայտնվել են շատ վաղուց: Գիտնականի խոսքով՝ մարդիկ իրենց կյանքում տասնյակ անգամներ վարակվել են այդ վիրուսներով «թոքաբորբի, տարբեր աստիճանի սուր շնչառական վարակների տեսքով»: Նա վստահ է, որ նման ախտանիշները չեն կարող հանգեցնել անպտղության և այլ վերարտադրողական պրոցեսների խաթարմանը: «Պատվաստանյութը բացասական ազդեցություն չունի»,- ասել է ակադեմիկոսը: Գործակալությունը նշում է, թե ինչու է գիտնականը ստիպված եղել խոսել այդ մասին: Նշվում է, որ դա կապված է ՌԴ առողջապահության նախարարության մտադրության հետ՝ հաջորդ շաբաթվանից թույլ տալ պատվաստվել նաև հղի կանանց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր