00:00:00

Քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության հետևանքով նրա վարկանիշը նվազել է, իսկ ընդդիմադիր ուժերը կոալիցիա կկազմեն և միասին կհաղթեն.քաղտեխնոլոգ

23:48, 18 հունիս 2021

Այս քարոզարշավը պատմության դասագրքերում մնալու է որպես ամենախուլիգանական և փողոցային ընտրարշավը, որի ընթացքում որևէ հստակ ծրագիր չքննարկվեց: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ ամփոփելով ընտրական քարոզարշավը։ Փորձագետի կանխատեսմամբ՝ ընտրության արդյունքում բացարձակ մեծամասնություն որևէ քաղաքական ուժ չի կարող ձևավորել,իսկ խորհրդարան անցնող ընդդիմադիր ուժերը կոալիցիա կկազմեն և միասին կհաղթեն. «Առնվազն «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» դաշինքները հայտարարել են , որ կմիավորվեն, կարծում եմ, ԲՀԿ-ն էլ կմիանան նրանց, եթե ձայներ պետք լինեն: Այս ուժերն արդեն հայտարարել են, որ որևէ պարագայում չեն միանա իշխանությանը, իսկ դա նշանակում է, որ իշխանությունը չի ունենա բավարար ձայներ՝ կառավարություն կազմելու համար»,-ասաց Կարեն Քոչարյանը: Հարցին՝ արդյո՞ք գործող իշխանությունը չի փորձի իր համար սատելիտ կուսակցություն անցկացնել խորհրդարան, որպեսզի հետագայում հետընտրական կոալիցիա կազմելով իշխանություն ձևավորի, քաղտեխնոլոգն ասաց. «Իշխանությունը շատ կուզենա, բայց նախևառաջ թող իր համար ձայներ ապահովի, նոր՝ մնացածի մասին մտածի: Իշխանությունը հիմա խնդիր ունի մեծամասնություն կազմելու»,-ասաց զրուցակիցը: Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության հետևանքով նրա վարկանիշը նվազել է։ «Իր փողոցային ճղճղան ձայնը, մուրճով այստեղից-այնտեղ վազելը, սպառնալիքները բոլորին՝ հոգևորականներին, գիտնականներին, իրավաբաններին ազդել են իր վարկանիշի վրա: Նա կարողանում է բոլորին իրեն թշնամի դարձնել: Ինքն այդ տաղանդն ունի»,-ասաց Կարեն Քոչարյանը: Քաղտեխնոլոգը չբացառեց, որ կլինեն հետընտրական ցնցումներ, բայց՝ ոչ համատարած. «Իշխանությունն ամեն ինչ անելու է, որ հետընտրական բախումներ լինեն, բայց ես կարծում եմ, շատ չեն լինի, լոկալ կլինեն»: Ամփոփելով տարբեր սոցհարցումների տվյալներ՝ քաղտեխնոլոգը նկատեց, որ Երևանում և մյուս քաղաքներում հաղթում է ընդդիմությունը, իսկ գյուղական համայնքներում՝ իշխանությունը. «Գյուղերում ընտրողների քանակը շատ ավել քիչ է, քան՝ քաղաքներում, այդ իսկ պատճառով էլ իշխանությունը, ընդհանուր առմամբ, պարտվում է»,-ասաց Կարեն Քոչարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր