00:00:00

Հայաստան դաշինքը շնորհակալություն է հայտնում

02:58, 19 հունիս 2021 Հասարակություն

Սիրելի հայրենակիցներ, Այսօրվա հանրահավաքի էներգետիկան և ուժը մեծ հույսեր է տալիս, որ Հայաստանն, այո, ունի նոր վերելքի և հզորացման իրական ներուժ։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր այսօր եկել էին հրապարակ հետևելով իրենց խղճի թելադրանքին՝ առանց որևէ պարտադրանքի կամ վարչական ռեսուրսի կիրառման: Շնորհակալ եմ պետական համակարգի այն բազմահազար ծառայողներին, որոնք աշխատանքից հետո եկան հրապարակ և իրենց ներկայությամբ ցույց տվեցին, որ իրո´ք մտածում են երկրի ապագայի մասին։ Շնորհակալ եմ ոստիկանությանը՝ այսօրվա իրենց պրոֆեսիոնալ աշխատանքի և միջադեպերի բացառման համար։ Բոլորիս մաղթում եմ խաղաղ, արդար և վստահ ընտրական գործընթաց։ Ամեն ինչ լավ է լինելու։ Արմեն Գևորգյան «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պետ, ՀՀ նախկին փոխվարչապետ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր