«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանն է:
Արթուր Վանեցյանը նշել է.
- Չի կարելի պետության մեջ զբաղվել պոպուլիզմով. բացառապես դրանով է այս 3 տարիներին զբաղված Նիկոլ Փաշինյանը:
- Չի կարելի արտաքին խաղացողների հետ լինել անազնիվ:
- Եթե երկիրը ղեկավարող չմարդը մշտապես խաբում է բոլորին և փորձում է սուտը տեղափոխել արտաքին աշխարհ, դրա արդյունքը լինում է պատերազմ, պատժամիջոցներ, որի հետևանքը կրում են երկիրը և քաղաքացիները:
- Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարությանս ընթացքում ինձ ուղիղ հրաման է տվել վախեցնել Հրայր Թովմասյանին ու նրա ընտանիքի անդամներին, գտնել վարկաբեկիչ նյութեր նրանց մասին, քրեական հետապնդումներ իրականացնել:
- Էս մարդը պատուհաս էր մեր երկրի ու մեր բոլորի գլխին:
- Նիկոլ Փաշինյանի ամբողջ կյանքը բեմադրություն է. գինու շշով, գետնին քնած լուսանկարն էլ էր բեմադրած հնարք՝ ուշադրություն գրավելու համար…
- Ադրբեջանի և Հայաստանի հատուկ ծառայությունների միջև եղել է օպերատիվ կապ՝ իրականացրել եմ ես ի պաշտոնե:
- Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարի հետ ամիսը մեկ-երկու անգամ եղել է հանդիպում:
- Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարի կողմից ինձ փոխանցվել է փակ ծրար, որը հանձնել եմ Փաշինյանին, և հակառակը՝ Փաշինյանից փակ ծրար եմ փոխանցել ադրբեջանական կողմին: Որոշ ժամանակ անց նա ասաց, որ ադրբեջանական կողմի հետ իր կապը հետագայում կպահպանեմ ոչ թե ես, այլ կառավարության իր աշխատակազմից մեկը:
- Նիկոլ Փաշինյանն իր թիմի անդամների մասին նյութեր էր հավաքում: Հանձնարարել էր գաղտնալսել նրանց հեռախոսային խոսակցությունները, կոտրել ֆեյսբուքյան էջերը…
- Կոռուպցիան ամենախորն արմատները գցել է հենց այս իշխանությունների օրոք Ավելի մանրամասն՝ 168․am-ում