Վստահ եմ, որ Նիկոլն այսօր գիշերը կանցկացնի բունկերում, ընդ որում՝ զրահաբաճկոնով: Այդ մասին հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը:
Դիմելով քաղաքացիներին՝ նա ասել է. «Պատկերացնում եք՝ ինչպես է այժմ Նիկոլը դողում»:
Նա նկատել է, որ երեկ նույն այդ հրապարակ եկել էր մի քանի հազար հայրենակից, եկել էին ընդդեմ իրենց կամքի:
«Եւ նրանցից շատերն այսօր այստեղ են, սակայն արդեն սեփական կամքով»,-հավելել է Վահե Հակոբյանը:
Նա հիշեցրել է, որ «Հայաստան» դաշինքը սկսել է քարոզարշավը Սյունիքից, որտեղ եւ ծնվել է «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը միակ նպատակով՝ ապահովել Սյունիքի եւ Հայաստանի անվտանգությունը: