00:00:00

Հունիսի 20 ին մենք ունենք ատելությանը, եղբորը եղբոր դեմ հանելուն այլընտրանք. Էդմոն Մարուքյան

00:00, 19 հունիս 2021 Հասարակություն

Այս ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, բոլոր եղած հարցումները ցույց են տալիս, որ առավելագույնը 5 ուժ կարող է անցնել խորհրդարան, այսինքն` 20 ուժ չի անցնում խորհրդարան: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, «Լուսավոր Հայաստանի» հանրահավաքում հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Եթե այդ ուժերից յուրաքանչյուրը մեկ տոկոս ձայն էլ տանի, 20 տոկոս ձայն փոշիանում է: Ես ուզում եմ դիմել այն մարդկանց, որոնք դեռ չեն որոշել իրենց ձայնը տալ «Լուսավոր Հայաստանին», բայց ուզում են ինչ-որ ուժի օգտին քվեարկել: «Լուսավոր Հայաստանն» իր դռները բաց է պահել մինչեւ ցուցակների հրապարակման պահը: Մենք փորրձել ենք ներգրավել նոր ուժերի եւ նոր ցուցակով հանդես գալ: Այն քաղաքացիները, որոնք կզգան, որ տատանվում են մեր ուժի եւ այլ ուժի քվեարկելու իմաստով, իմացեք, որ ՀՀ-ում հոկտեմբերին սպասվում են ՏԻՄ ընտրություններով, մենք մեր դռները բաց ենք պահելու այդ ուժերի համար: Դուք կարող եք մասնակցել ընտրություններին նաեւ ՏԻՄ մակարդակում: Մենք խելացի, պրոֆեսիոնալ լավ մարդկանց ներգրավելու ենք բոլոր մակարդակներում: Եթե կզգաք, որ տատանվում եք, ես ձեզ վստահեցնում եմ, որ «Լուսավոր Հայաստանի» օգտին քվեարկելով ձեր ձայնը միանշանակ տեղ է հասնելու, որովհետեւ մենք անպայման լինելու ենք նոր խորհրդարանում: Այլ հարց է, թե ինչ չափով ենք լինելու: Մենք մինչեւ վերջ պայքարելու ենք ազգային համերաշխության կառավարություն ձեւավորելու մեր օրակարգն առաջ մղելու համար»,-հայտարարեց Մարուքյանը: Նրա խոսքով` եթե այդպիսի կառավարությունը չստացվի ձեւավորել, ապա ոչինչ չի ստացվելու. «Հետեւաբար կոչ եմ անում կոնսոլիդացրեք ձեր ձայները «Լուսավոր Հայաստանի» ուղղությամբ: Մեր օգտին քվեարկելով դուք ասում եք, որ կողմ եք ազգային համերաշխությանը: Հուլիսի 20-ին մենք բոլորս ունենք ատելությանը, բռնությանը, եղբորը եղբոր դեմ հանելուն այլընտրանք, իսկ այդ այլընտրանքը համերաշխությունն ու միասնությունն է»,-ասաց ԼՀԿ ղեկավարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր