00:00:00

Իրանը կողմ է տարածաշրջանային անվտանգության շուրջ բանակցությունների մեկնարկին. Զարիֆ

23:30, 18 հունիս 2021 Հասարակություն

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը ողջունում է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ բանակցությունները, փոխանցում է Tasnim News Agency-ն։ Անթալիայում դիվանագիտական համաժողովի շրջանակներում իր իրաքցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է տարածաշրջանային անվտանգության ապահովման նպատակով հարևան պետությունների միջև համագործակցության անհրաժեշտությունը։ Նշվում է, որ Զարիֆը համաժողովում ելույթի ժամանակ կխոսի նաև տարածաշրջանի հարևանների հետ կապերի վերաբերյալ Իրանի քաղաքականության մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր