00:00:00

Արմեն Չարչյանը ընտրական օրենսդրությամբ լիազորված է իրականացնելու քարոզչություն. փաստաբան

22:37, 18 հունիս 2021 Հասարակություն

Փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Արմեն Չարչյանի մասնակցությամբ ձայնագրության մասին Սեփական մոր դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած վայ-իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը որոշել է հիմա էլ անորակ «ինֆորմատորություն» անել՝ ավելորդ անգամ մսխելով Դատախազության և իրավապահների ռեսուրսները: Ստիպված եմ կրկին, իսկ որոշ խմբերի համար հատուկ, պարզաբանել. 1.Արմեն Չարչյանը հանդիսանում է պատգամավորի թեկնածու և ընտրական օրենսդրությամբ լիազորված է իրականացնելու քարոզչություն: 2.Մանիպուլյատիվ վերնագրով ձայնագրության մեջ չկա որևէ ուղղորդում որևէ ուժին կողմ կամ դեմ քվեարկելու մասին, այլ խոսվում է ընտրություններին մասնակցելու մասին: 3.Շատ է շահարկվում «իմանալու եմ, թե ով չի գնցել» արտահայտությունը: Նորից պարզաբանեմ, որ պատգամավորի թեկնածույին հասանելի և բաց են ընտրատեղամասում առկա բոլոր փաստաթղթերը, հետևաբար ցանկացած թեկնածու կարող է տեղեկանալ, թե ով է մասնակցել և ով՝ ոչ: Ավելին՝ ընտրություններից հետո երկօրյա ժամկետում մասնակցած անձանց ցուցակները հրապարակվում են: Երկիրը կազմաքանդածներին և վերջիներիս սպասարկուների արատավոր գործունեությանը հաշված ժամեր են մնացել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր