00:00:00

Քվեարկելու եմ ընդդեմ Նիկոլի և նիկոլիզմի. Արա Սաղաթելյան (Տեսանյութ)

15:19, 18 հունիս 2021

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի անձնագիրը 4 ամիս անց վերադարձվել է իրեն. «Ուղիղ 4 ամիս անց վերադարձվել է իմ անձնագիրը, որն այլ իրերի շարքում ապօրինի պահվում էր Ազգային անվտանգության ծառայությունում։ Նպատակը մեկն է, որ հունիսի 20-ին այս անձնագրով գնամ ընտրատեղամաս և քվեարկեմ ընդդեմ Նիկոլի և նիկոլիզմի։ Կոչ եմ անում իմ բոլոր ծանոթներին, բարեկամներին, ուսանողներին, մի ալարեք, հունիսի 20-ին գնացեք ընտրատեղամաս, տվեք ձեր ձայնը ցանկացած քաղաքական ուժի, որը Նիկոլին դեմ է», - ԱԱԾ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Արա Սաղաթելյանը։ Նա նշեց, որ ձայնը տալու է «Պատիվ ունեմ» դաշինքին, և քաղաքացիներին կոչ արեց արտահայտել իրենց դիրքորոշումը։ Մանրամասները՝ Pastinfo․am-ի տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=HeIEv5NEGSc  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր