00:00:00

Արևային վահանակների արտադրության ոլորտում կիրականացվի 700 մլն դրամի ներդրումային նոր ծրագիր

00:20, 04 մայիս 2018 Տնտեսություն

Կառավարության որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Պրոֆպանել» ՍՊԸ-ն կօգտվի ապրանքների ներմուծման ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: «Ընկերության նպատակն է արդիականացնել արդեն իսկ գործող արևային վահանակների արտադրության գործարանը։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է կատարել շուրջ 700 մլն դրամի ներդրում՝ հումք և նյութեր, սարքավորումներ ձեռք բերելու համար»,-ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը։ Արդյունքում կստեղծվի մոտ 11 աշխատատեղ` 175 հազար դրամ միջին աշխատավարձով:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30