00:00:00

Պահանջում ենք անհապաղ վերացնել Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենի ձերբակալումը. Վարդեւանյան

14:19, 18 հունիս 2021

Պահանջում ենք քննչական մարմնից եւ դատախազությունից՝ անհապաղ վերացնել Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենի  ձերբակալումը: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը: Հայտարարությունում ասվում է. «Քիչ առաջ քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց և հաստատեց զավեշտի հասնող տեղեկությունը, թե իբր Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը խոչընդոտել է հեռացող իշխանության հավաքին մասնակցել ցանկացողին: Նախ, կապ ենք հաստատել Գորիսի մեր գործընկերների հետ և պարզել ենք, որ համատարած իրավապահների ճնշումներ, ինչ որ ցուցմունքներ կորզելու օպերացիաներ են իրականացվում: Հերթական անգամ իրավապահները որպես գործիք են օգտագործվում «Հայաստան» դաշինքի դեմ, ինչը  կրկին արդյունք չի տալիս: Իրավական աբսուրդը նրանում է, որ հենց երեկ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակվեցին բազմաթիվ դեպքեր, նույնիսկ փաստեր հունիսի 17-ի հանրահավաքին մարդկանց հարկադրանքի միջոցով մասնակից դարձնելու, աշխատանքից ազատելու, վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ, ընդհուպ մինչև հոգեբուժական հաստատություններից: Քննչական կոմիտեն որևէ հայտարարությամբ այդ դեպքերով հանդես չի եկել: Նման վարքագծի արդյունքում պնդում ենք, որ այս ամենը քաղաքական հետապնդում է՝  պայմանավորված ընդդիմադիր հայացքներով, և պահանջում ենք քննչական մարմնից և դատախազությունից՝ անհապաղ վերացնել Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենի  ձերբակալումը: Պահանջում ենք ընդհանրապես դադարեցնել նման ապօրինի ճնշումները»:    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր