00:00:00

Սամվել Բաբայանը որևէ քաղաքական ուժի չի համարում ֆավորիտ այս ընտրություններում

14:09, 18 հունիս 2021

«Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող ռազմական գործիչ Սամվել Բաբայանը նշեց, որ քարոզարշավի ընթացքում եղել են դժվարություններ, բայց կարողացել են դրանք հաղթահարել: Մամուլի ասուլիսի ժամանակ Բաբայանը նշեց, որ քարոզարշավը հետաքրքիր էր, սակայն հասարակությանը կարողացան երկու բևեռի շուրջ տրամադրել, որը սխալ է համարում: «Դա նրանից է, որ լրատվական ամբողջ դաշտը երկու բևեռ էր ձևավորել, դրա համար դժվար էր բոլորի համար կարողանալ այդ պատնեշը քանդել: 12 օրում չես կարող ամբողջ Հանրապետությունով արշավ անցկացնել և քո ծրագիրը ներկայացնել հասարակությանը: Մի շարք դժվարություններ կային, բայց հաղթահարել ենք, ժողովուրդը կորոշի: Հիմա որևէ մեկին չեմ համարում ֆավորիտ այս ընտրություններում»,- ասաց Բաբայանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր