00:00:00

Սասուն Միքայելյանի ուշագրավ հայտարարությունը․ ինչ է փոխվել

12:24, 18 հունիս 2021

Երկրապահ կամավորականների միությունը երեկ վարչության նիստ է անցկացրել, որը վարել է վարչության նախագահ Սասուն Միքայելյանը: Նիստի ավարտին, ինչպես տեղեկանում ենք տարածված հայտարարությունից, որոշվել է հունիսի 20-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ հայտարարել հետեւյալը. «Գիտակցելով պահի լրջությունը, համապետական ընտրություններին ընդառաջ, հարկ ենք համարում եւս մեկ անգամ շեշտել.Երկրապահը ունի առաքելություն՝ տեր լինել մեր պետությանն ու պետականությանը: Դրա համար մեզ անհրաժեշտ է ներքաղաքական կայունություն: Բոլորս քաջ գիտակցում ենք, որ ներքին անկայունությունը կարող է բերել անկանխատեսելի զարգացումների: Ինչպես պատերազմի, այնպես էլ հետպատերազմական օրերին մենք՝ երկրապահներս, պետության սահմաններում ենք, որպեսզի բանակի հետ ապահովվենք մեր երկրի սահմանների անվտանգությունը:Սիրելի´ հայրենակիցներ Սահմանների անվտանգությունը կախված է երկրում ներքաղաքական կայունությունից: Չդիմե´նք քայլերի, որոնք կարող են տանել անդառնալի կորուստների»: https://www.youtube.com/watch?v=2DmdGasmZ3A

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր