00:00:00

Բացառիկ խելահեղություն կլինի գնալ անօրինականության՝ կեղծել ընտրության արդյունքները

11:22, 18 հունիս 2021

«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ «Բարի օր, Հայաստան: Միանգամայն կանխատեսելի էր, որ պատերազմը պարտված անձը, որը մահվան է ուղարկել 5000 տղաների, ով խեղել է ավելի քան 10000 մարդու կյանք և չի հեռացել իշխանությունից, նաև ընտրական գործընթացը կազմակերպելու էր իր պատկերացումներին և ընկալումներին համապատասխան: Եվ այդ գործընթացը ոչ մի ընդհանուր բան չունի քաղաքակիրթ ընտրական գործընթացի կանոնների հետ: Հենց իշխանությունն ամեն գնով պահելու մղում ունեցողների հիվանդագին երևակայության մեջ կարող էր պետական-վարչական ռեսուրսի օգտագործման նման հատուկ համակարգ ուրվագծվել:
Ներկայացնում եմ ընտրական գործընթացում առավելություն ստանալու նպատակով իշխանությունների կողմից իրենց տիրապետած պետական հնարավորությունների անօրինական օգտագործման ամբողջ համակարգը:
1.     Անմիջականորեն ընտրություններից առաջ հիմնական կանոնների փոփոխությունները: Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները չեն ստորագրվել ՀՀ նախագահի կողմից, ինչն ամբողջ այս գործընթացի կիսալեգիտիմության խորհրդանիշ է արդեն: 2.     Ընդդիմախոսների դեմ իրավական ահաբեկման իրականացում. -         Քրեական գործերի հարուցում կամ նոր մեղադրանքներ ներկայացում, -         Ոստիկանության մարմիններ «բերման ենթարկելը» և բռնության գործադրումը, -         Անհասկանալի «բացատրական զրույցները» ուժային կառույցներում, -         Անվտանգության մարմիններում պետական ապարատի հետ “աշխատելու” նպատակով հատուկ խմբերի ձևավորում, -         Ընդդիմախոսներին լրտեսելը և հեռախոսների գաղտնալսումը։ 3.     Վարչական ռեսուրս. -         Այլ կարծիք ունեցողների ազատում աշխատանքից, -         Նոմինալ իշխանության հանրահավաքներին պետծառայողներին մասնակցելու հարկադրում, -         Մանուկների, դպրոցականների, դեռահասների զանգվածային ներգրավում, շահագործում, -         Ահռելի քանակությամբ ոստիկանների և անվտանգության ուժերի ներկայացուցիչների ներգրավում՝ վարչապետի պաշտոնակատարի ապահովության համար: 4.     Պետական բյուջեի միջոցների օգտագործումը՝ նախընտրական նպատակներով. -         Անապահով ընտանիքներին նյութական, ֆինանսական օգնության տրամադրում, -         Բյուջետային նոր սուբսիդիաներ տրամադրելու վերաբերյալ խոստումներ, -         Ծառայություններ մատուցելու վերաբերյալ ժամանակավոր պայմանագրերի կնքում տարածքային կառավարման մարմիններում, -         Ընտրությունների նախօրեին գյուղական համայնքներին գյուղտեխնիկայի և այլ սարքավորումների տրամադրում: 5.     Հանրային հեռուստաընկերության կողմնակալ աշխատաոճը՝ բացահայտորեն վարչապետի պաշտոնակատարի նախընտրական շահերի սպասարկում: 6. Քարոզարշավի ընթացքում վարչապետի պաշտոնակատարի ագրեսիվ և ոչ ադեկվատ պահվածքը, ելույթները, բռնության և քաղաքական ու քաղաքացիական վենդետաների կոչերը, զանգվածային կադրային ջարդի սպառնալիքը։ Եվ այս ամենը տեղի է ունենում լռելյայն համաձայնության պայմաններում մեր արտաքին գործընկերների, որոնցից յուրաքանչյուրի համար առանձին նշանակություն ունեն հայ ժողովրդի վրա կատարվող այս էքսպերիմենտի արդյունքները:  Որոշները ցանկանում են հասկանալ, թե ինչը շտկեն տեխնոլոգիաներում՝ այս փորձը աշխարհում ավելի լայն ու էֆեկտիվ տարածելու համար, իսկ մյուսները մտածում են, թե ինչպես անեն, որ հանկարծ այն չհասնի իրենց երկրներ: Բացառիկ խելահեղություն կլինի գնալ անօրինականության վերջին քայլին՝ կեղծել ընտրության արդյունքները։ Հայաստանը ունի բացառիկ շանս՝ հունիսի 21-ից սկսելու ներքին համերաշխության և ազգային վերելքի նոր էջ։ Դրա համար պահանջվում է, որ բոլորը վերադառնան օրենքի շրջանակներ, ցուցաբերեն քաղաքական և քաղաքացիական սթափություն, իսկ իրավապահները մնան չեզոք և կատարեն բացառապես օրենքից բխող իրենց պարտականությունները»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր