00:00:00

Չգիտի գրագետ խոսել և ոչ մի օտար լեզվով, ունի ուղղակի ամոթալի պահվածք. Արսեն Ջուլֆալակյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

10:59, 18 հունիս 2021

Աշխարհի և օլիմպիական չեմպիոն, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրել է․ Հարգելի՛ հայրենակիցներ, առանց չափազացնելու հունիսի 20-ի ընտրությունները ճակատագրական են լինելու Հայաստանի Հանրապետության համար:
Իհարկե, շատ ճիշտ կլիներ, որ պատերազմը խայտառակ ավարտի հասցրած քաղաքական ուժին ուղղակի արգելվեր մասնակցությունը դրանցում, բայց ունենք այն, ինչ ունենք:
Անչափ կարևոր է այդ ընտրություններին մեր բոլորիս մասնակցությունը և ճիշտ ընտրությունը: Հորդորս/խնդրանքս է, որ չառաջնորդվենք զգացմունքայնությամբ և էմոցիաներով, սիրել/չսիրելով, այլ զուտ չոր հաշվարկով: Մտածեք, թեկնածուներից/քաղաքական թիմերից որն է իրապես ի զորու ճակատագրական պահին երկիրը դուրս բերել այս վիճակից: Արե՛ք չոր հաշվարկ ի շահ պետության, այլ ոչ թե անձնական բարեկեցության(հաճախ դրանք իրար խիստ հակասում են…): Սխալ ընտրության դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ: Թեկնածուներից մեկը (մուրճը ձեռքին ամբողջ օրն անիմաստ գոռացողը…) ակնհայտորեն չի համապատասխանում վերոնշյալ դերին: Վերջին 3 տարվա ընթացքում նրան հաջողվեց կործանել այն ամենն, ինչ հնարավոր էր՝ չկառուցելով փոխարենը ոչինչ: Դա փաստ է: Տվյալ անձը միայն ատելություն, ավերում, կործանում և չարիք է տարածում: Նա չի համապատասխանում միջազգային հարաբերություններում մեր երկիրը առաջին դեմքով ներկայացնողի անչափ պատասխանատու պարտականությանը Չգիտի գրագետ խոսել և ոչ մի օտար լեզվով Չի տիրապետում բանակցություններ վարելու արվեստին Նույնիսկ չգիտի, թե ինչ է դիվանագիտական էտիկետն ու վարվելակերպը, ունի ուղղակի ամոթալի պահվածք… Նա ԿՈՐԾԱՆԵԼ Է ԱՐՑԱԽԸ Այսքան բանից հետո կրկին նրան ձայն տալ, նշանակում է տալ նրան քարտ բլանշ՝ շարունակելու պետականակործան այս քաղաքականությունը: Անձը, ով առանց ամաչելու հոխորտում է իր հայրենակիցների ամենատարբեր շրջանակների վրա, իսկ թշնամուն միայն գովում, չի կարող լինել մեր պետության առաջնորդ: Պատճառներն իրականում բազմաթիվ են և այնքան ակհայտ… Բացառեք նաև այն քաղաքական թիմերին, որոնք պատրաստակամ են ընտրություններից հետո համագործակցել ազգագործան թեկնածուի հետ՝ Շիրինյան-Բաբաջանյան դաշինք, Արամ Զ․ Սարգսյան, ՔՈ և այլն։ Այնպես որ մասնակցենք ընտրություններին և կատարենք խելացի, պատասխանատու ընտրություն՝ ի շահ մեր հայրենիքի և մեր գալիք սերունդների: Մեզ պետք է ուժեղ,փորձառու և հայրենասեր իշխանություն: Աստված մեզ պահապան  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր