Հայտնի բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.
Դիմում եմ ձեզ գալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։ Ակնհայտ է, որ մեր հայրենիքում ստեղծված իրավիճակը առանձնանում է ծայրահեղ բարդությամբ։ Ծանր պարտություն տանելով հայրենական պատերազմում, մենք հայտնվել ենք աննախադեպ մի ճգնաժամի մեջ։ Ընդ որում, խոսքն ինչպես քաղաքական, տնտեսական, այնպես էլ արժեհամակարգային ճգնաժամի մասին է։
Գիտեմ, որ շատերի համար իրավիճակը փակուղային է թվում, և դա հասկանալի է։ Մեր բազմադարյա պատմության մեջ դժվար ժամանակներ շատ են եղել, սակայն այս շրջանն առավել ողբերգական թվում։ Այնուամենայնիվ, ես վստահ եմ, որ մենք կարող ենք հղթահարել այս բազմաշերտ ճգնաժամը։ Ճանապարհը՝ խաղաղ, ազատ և արդար ընտրություններն են։
Հասկանալի է, որ հունիսի 20-ին մենք ոչ թե պարզապես նոր խորհրդարան ու նոր կառավարություն ենք ընտրում, այլ պատրաստվում ենք ներկայացնել աշխարհին, մեր բարեկամներին ու թշնամիներին մեր էությունը։ Ներկայացնել այն ուղին, որով առաջիկա՝ բոլորիս հաար շատ բարդ տարիներին, շարժվելու է Հայաստանը։