00:00:00

Ով Նիկոլին ընտրի, վատ է լինելու իր համար. Սասուն Միքայելյանը հրազդանցիներին շատ կոշտ զգուշացրել է. «Իրավունք»

13:50, 18 հունիս 2021 Հասարակություն

«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքին» հասած շշուկների համաձայն՝ ԱԺ իմքայլական պատ­գամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հրազդանցիներին շատ կոշտ զգուշացրել է, որ ով Նիկոլին ընտրի, վատ է լինելու իր համար: Ի դեպ, նշենք, որ տևական ժամանակ է, ինչ լու­րեր էին շրջանառվում, թե Ս. Միքայելյանը սատարում է «Հանրապետություն» կու­սակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանին, որն իբրև պետք է իր ձայներով աջակցեր իշխող «Քաղաքացիական պայմանագրին», որպեսզի կոալիցիա կազմեր և ձևավորեր խորհրդարանա­կան մեծամասնություն: Սակայն, նա­խընտրական քարոզարշավը ցույց տվեց, որ Արամ Զավենիչին նույնիսկ տանեցի­ները միաձայն չեն ընտրելու: Փոխվել է նաև Սասուն Միքայելյանի ծրագրերը, ինչպես մեր օրերի առանցքային ընդդի­մադիր գործիչները, այնպես էլ իշխանա­կան պատգամավոր Միքայելյանը նեղ շրջապատում ասում է՝ բացի Նիկոլից, ում ուզում եք ընտրեք»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր