00:00:00

Պատերազմը սարքել էր Ռոբերտ Քոչարյանը. Ինքը վառված է իր դատավարությունից. Պնդում է Փաշինյանի աջակիցը

02:45, 18 հունիս 2021 Հասարակություն

Պատերազմը սարքել էր Ռոբերտ Քոչարյանը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ նման կարծիք արտահայտեց ՔՊ-ի նախընտրական հանրահավաքի մասնակիցներից մեկը։ Անդրադառնալով փաստերին, քաղաքացին նշեց. «Քոչարյանը հանդիպում է Ալիևին, որ ինքը գա ու նստի վարչապետ, քանի որ Քոչարյանը վառված է իր դատավարությունից։ Ինքը ոչ թե գալիս է երկիրը կառավարի, այլ գալիս է իրեն փրկի։ Բոլոր խելքը գլխին մարդիկ դա են ասում։ Չմոռանանք հոկտեմբերի 27-ը, երբ Վազգեն Սարգսյանը կանչում է Քոչարյանին ու ասում, որ գնա, ասում է՝ Ղարաբաղը չենք տա հակառակորդին և երկու օր հետո Վազգեն Սարգսյանին խփեցին։ Որ մեկն ասեմ»,-ասաց քաղաքացին։ Դիտարկմանը, որ պատերազմից մի քանի ամիս է անցել, բայց դեռ գերիները չեն վերադարձել, քաղաքացին ասաց. «Փուլ-փուլ գալիս են։ Մեր վարչապետը բոլորի հետ բան է արել, որ փուլ-փուլ բերում են։ 15 գերի էս վերջերս բերեցին»-ասաց քաղաքացին։ Վերջինս վստահեցրեց, որ հունիսի 21-ից հետո ՀՀ սուվերեն տարածքից կհեռացնեն նաև արդեն մեկ ամսից ավել այնտեղ գտնվող հակառակորդի զինվորներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր