00:00:00

Մեր կառավարությունը միջանցքային որևէ տրամաբանություն չի քննարկում և չի քննարկելու. Փաշինյան

01:33, 18 հունիս 2021 Հասարակություն

Մեր կառավարությունը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային որևէ տրամաբանություն։ Հանրապետության հրապարակում ՔՊ-ի նախընտրական հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Կոմունիկացիաների բացման համատեքստում Հայաստանի որևէ սուվերեն տարածքի կարգավիճակի փոփոխությունը բացառում ենք։ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հնչող հայտարարությունները Հայաստանի տարածքով միջանցք ստանալու մասին այլ բան, քան աբսուրդ, դժվար է անվանել։ Մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք շատ հստակ։ Տարածաշրջանի տնտեսական կոմունիկացիաները պետք է ապաշրջափակվեն և այս իմաստով տարանցում, հաղորդակցության ուղիներ, երկրները կստանան հավասարաչափ և համաչափ հնարավորություններ այնպես, ինչպես նկարագրված է Մոսկվայի՝ 2021թ.-ի հունվարի 11-ի հայտարարության մեջ։ Հայաստանը տրամադրված է հետևողականորեն առաջ շարժվել այս հայտարարության դրույթները կյանքի կոչելու համար, և սա ռազմավարական նվաճում կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար՝ լայն դռներ բացելով խաղաղության, կայունության և երկարատև զարգացման համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս նշեց, որ այսօր այս հեռանկարին խանգարում են Ադրբեջանի կողմից հնչող ագրեսիվ հայտարարությունները, նրա ապակառուցողական դիրքորոշումը, մասնավորապես այն փաստը, որ Ադրբեջանը շարունակական նկրտումներ է ցուցաբերում ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ և չի կատարում միջազգայնորեն ստանձնած իր պարտավորությունները, մասնավորապես գերիներին վերադարձնելու մասով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր