00:00:00

Մեր տարածքում հակառակորդ չկա. Մենք Նիկոլին ոնց պետք է ընդունում ենք. Իջևանցի կին

01:09, 18 հունիս 2021 Հասարակություն

Մենք Նիկոլին ոնց որ պետք է կընդունենք։ «Փաստինֆո»-ին ասաց Իջևանից Հանրապետության հրապարակ՝ ՔՊ-ի նախընտրական հանրահավաքին մասնակցելու համար եկած քաղաքացին։ «Իջևանից եկել ենք մեր Նիկոլին ընդունենք»,-ասաց նա։ Հարցին՝ արդյոք իրեն չի մտահոգում այն փաստը, որ թշնամին մեկ ամսից ավել է, ինչ ՀՀ տարածքում է, Իջևանից ժամանած կինն ասաց. «Մեր տարածքում հակառակորդ չկա»։ Դիտարկմանը՝ արդյոք Սյունիքն ու Գեղարքունիքը մեր տարածքը չե՞ն, քաղաքացին ասաց. «Սյունիքը և Գեղարքունիքը չգիտեմ, բայց մենք Նիկոլի համար ենք եկել, մեր Նիկոլին ոնց պետք է ընդունենք»,-ասաց քաղաքացին, ում խոսքերը փորձեց խմբագրել մեկ այլ քաղաքացի։ «Մարզը մերն է, մեր Հայաստանը մերն է, բայց ոչ թե նրանք են մեր տարածքում։ Հայերը մեր տարածքում են, նրանք էլ իրենց տարածքում են։ Պարզ չէ՞ դա»,-ասաց երիտասարդ աղջիկը, որն ուղեկցում էր Իջեւանից ժամանած կնոջը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր