00:00:00

Այսօր դրված է Հայաստան պետություն լինել-չլինելու խնդիրը. Անուշավան Դանիելյան

23:42, 17 հունիս 2021 Հասարակություն

Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել քվերարկել «Հայաստան» դաշինքի օգտին. Սիրելի հայրենակիցներ կոչ եմ անում բոլորին՝ իմ ընկերներին, համախոհներին, ինձ հավատացողներին հունիսի 20-ին անպայման մասնակցել Հայաստանում տեղի ունեցող Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Պետք է վեր կանգնել անձերից, անձնական նախասիրություններից եւ ազգովի կանգնել այն քաղաքական ուժի կողքին, որը ունակ է երկիրը դուրս բերել ստեղծված աղետալի, ճգնաժամային իրավիճակից:Այսօր դրված է Հայաստան պետություն լինել–չլինելու խնդիրը: Չեմ ուզում անդրադառնալ տարբեր քաղաքական ուժերի ներկայացրած կոնկրետ ծրագրային դրույթներին, քանի որ վերջին երեք տարիները ապացուցեցին, որ ականջահաճո ծրագրերի վրա հենվելով չի կարելի ընտրություն կատարել: Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից, թերեւս միակը «Հայաստան» դաշինքն է, որի առաջնորդը, որպես երկրի ղեկավար՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, ունակ է իրականացնել հանրությանը ներկայացված ծրագիրը՝ վերականգնել մարտունակ բանակ, ապահովվել պետության անվտանգությունը, երկիրը դուրս բերել տնտեսական ճգնաժամից եւ արժանապատիվ կերպով Հայաստանը ներկայացնել միջազգային հարաբերություններում: Կոչ եմ անում Հայաստանի հանրապետության արժանապատիվ քաղաքացիներին հունիսին 20-ին ներկայանալ ընտրատեղամասեր եւ քվերարկել «Հայաստան» դաշինքի օգտին: ԴԵՊԻ ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր