00:00:00

Իրականում քանի անհետ կորած ունենք. Պարզաբանում է վարչապետի օգնականը

16:48, 17 հունիս 2021 Հասարակություն

1000-ից ավելի անհետ կորած ունեցել ենք նոյեմբերի դրությամբ, հետագայում ԴՆԹ հետազոտությունների արդյունքում նրանց մի մասը հայտնաբերվել են ու նրանք անհետ կորածների ցուցակից անցել են զոհվածների ցուցակ: Խոսքը վերաբերում է ավելի քան 800 մարմնի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ հավելելով, որ այս պահին կա 275 անհետ կորած: Ավելի վաղ 1000-ից ավել անհետ կորածի մասին հայտարարել էր Սերժ Սարգսյանը՝ հղում անելով հիմնադրամի հրապարակած թվին:Սարգսյանն ասաց, որ հիմնադրամը հրապարակում է այն թիվը, ում աջակցություն է տրամադրվել ամսական 300 հազար դրամ այն ժամանակահատվածի համար, երբ նրանք անհետ կորած են համարվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր