00:00:00

Նիկոլը պատրաստվում է հրաժեշտի հանրահավաքի․ Նաիրա Զահրաբյան

16:06, 17 հունիս 2021 Հասարակություն

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․
Պետական համակարգում հայտարարված է SOS իրավիճակ։
Արդեն իսկ բազմաթիվ ահազանգեր կան, որ պետական ողջ համակարգում ռազմական «տրեվոգ» է հայտարարված ու բոլորն այսօր պետք է ներկա լինեն Նիկոլի հրաժեշտի հանրահավաքին։
Մարզերի դպրոցներում, ըստ մեզ փոխանցված ահազանգի, ամառային էքսկուրսիայի անվան տակ, երեխաներին բերելու են իշխանությունից հեռացող էքսպոնատ Նիկոլին տեսնելու և նրա հանրահավաքին ներկա լինելու։
Իշխանությունից հեռացող Նիկոլին այսօր ընդամենը մեծ ու չաղ «կարտինկա» է պետք՝ բազմամարդ միտինգի վիզաժ։ Նիկոլը հրաշալի հասկանում է, որ մի քանի հարյուր մեքենաներով Սյունիքը նվաճելու իր ասպատակությունը տապալվեց և Նիկոլի համար ժողովուրդ աշխատող մասովկան չկարողացավ ապահովել պեյզաժի արժանահավատությունը։
Իսկ Նիկոլի արաբկիրյան ֆիասկոն, երբ հազիվ երկու հարյուր մասնակիցների մեծ մասը մաշկափոխ և հագուստափոխ ոստիկաններ էին, հաստատեց, որ մասովկա աշխատող fake ժողովուրդը և հակաէսթետիկ մի օլիգարխի մատակարարած հուզառատ տիկնայք ևս չփրկեցին պատկերը։
Իր երբեմնի ընտրազանգվածին վերանվաճելու վերջին «ժիմը» Նիկոլը փորձում է անել այսօր՝ Հանրապետության հրապարակը բռնի ուժով լցնելով վարչական ռեսուրսով և Նիկոլի գրպանի օլիգարխի փողերով սիրենայի ճիչեր արձակող կանանցով։
Նիկոլին այսօր բազմամարդ հանրահավաքին նոստալգիա է պետք ու նա դա փորձելու է ստանալ ցանկացած գնով։ Պարզապես, ամեն գնով այդ հանրահավաքին մարդկանց բերման ենթարկող պուճուրիկ չինովնիկները լավ կանեն չալարեն ու կարդան Քրեական օրենսգրքի 149․1 հոդվածը և հասկանան, որ իրենք անելու են քրեօրեն պատժելի արարք ու հիմնավորապես նստելու են երեք տարի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր