00:00:00

Շուռնուխում Փաշինյանին «ջերմ» ընդունելության արժանացնողը ԼԳԲՏ ակտիվիստի հայրն էր․ «Հրապարակ»

10:26, 17 հունիս 2021 Մամուլ

«Հրապարակը» գրում է․ «Վարչապետի պաշտոնակատար, «Քաղպայմանագրի» վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիք կատարած այցի ժամանակ ուշ գիշերին կանգ է առել նաեւ Շուռնուխում։ Սա այն համայնքն է, որի 12 տուն՝ նոյեմբերի 9-ին ստորագրած իր հայտարարության արդյունքում, անցավ ադրբեջանական կողմին, եւ ապրիլին այս գյուղում նրան գրեթե դուրս էին հրավիրել՝ հրաժարվելով հյուրընկալել, ուստի առավել կարեւոր էր ցույց տալ, որ «իրավիճակ է փոխվել», եւ Շուռնուխը հաշտվել է իր կարգավիճակի, ինչպես նաեւ ադրբեջանական հարեւանության եւ իր հողերը հանձնած վարչապետի գոյության հետ։
Շուռնուխ կատարած կարճատեւ այցի մասին երեկ Փաշինյանը կիսվել է ֆեյսբուքյան իր էջում՝ շնորհակալություն հայտնելով շուռնուխցիներին՝ «ջերմ» ընդունելության համար:
«Պայմանավորվեցինք շուտով հանդիպել ավելի հանգիստ պայմաններում եւ քննարկել ստեղծված խնդիրների լուծման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող ծրագրերը»,- նշել է պաշտոնակատարը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր