00:00:00

Թիմում քննարկել են ու որոշել, որ թիվ մեկ պատասխանատուն Արայիկ Հարությունյանն է. «Ժողովուրդ»

14:18, 17 հունիս 2021 Հասարակություն

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս օրերին քննարկել է նաև այն հարցը, որ պետք է ամեն ինչ անել կրթական համակարգի կարկառուն ներկայացուցիչներին և մտավորականներին համոզել իրենց ընտրելու համար: Բանն այն է, որ իշխանությունը շատ լավ տեղյակ է, որ համալսարանների դասախոսական անձնակազմը, գիտական, կրթական համակարգը իրենց դեմ է, ու իրենք շանսեր չունեն այդ հատվածից ձայներ հավաքելու համար: Մտավորականների մեծ մասն էլ կտրականապես մերժել են իշխանության հետ որևէ հաշտության եզրեր գտնել, նրանց կողքին լինել կամ ընդհանրապես ձայն տալ նրանց թիմին: Ու այս ամենը շատ լավ գիտակցելով՝ իշխանության տարբեր ներկայացուցիչներ այս ընթացքում փորձում են նրանց հետ փակ հանդիպումներ, քննարկումներ ունենալ, համոզել իրենց կողքին լինել: Ի դեպ, դպրոցներում, տարբեր քոլեջներում ևս իշխանությունները խնդիրներ ունեն անձնակազմների հետ, նրանք ևս դեմ են արտահայտվում իշխանություններին: Թիմում քննարկվել է նաև, որ կրթական համակարգում համերաշխություն չունենալու, իշխանությանը չվստահելու թիվ մեկ պատասխանատուն ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանն է, որը բոլորի հետ սրել է հարաբերությունները ու այդ համակարգը դարձրել է այլևս անկառավարելի: Դժգոհության մեծ մասն էլ բաժին է հասնում փոխնախարար Ժաննա Անդրեասյանին»:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31