00:00:00

Բաքվի բռնապետին սպասելու են տհաճ անակնկալներ, որոնց մասին նրա մտքով նույնիսկ չի անցնում

20:57, 16 հունիս 2021

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Իսլամական համագործակցության կազմակերպության հեռավար գագաթնաժողովի ընթացքում Բաքվի բռնապետն անհանգստություն է հայտնել այն հեռանկարից, որ Հայաստանը կարող է ամրապնդել հարաբերությունները մահմեդական երկրների հետ։ Կուզենայի վստահեցնել, որ այդ անհանգստությունը միանգամայն տեղին է, քանի որ «Պատիվ ունեմ» դաշինքն իր տեսլականում հատուկ կարևորում է հարաբերությունների սերտացումն ու բարեկամության ամրապնդումն իսլամական տերությունների հետ։ Ընդ որում, Իրանի Իսլամական Հանրապետության, ինչպես նաև Մերձավոր Արևելքի մի շարք արաբական պետությունների հետ առկա կապերի զարգացումը և որակական նոր մակարդակի բարձրացումն ամենևին միակ ուղղությունը չի լինելու, և Բաքվի բռնապետին սպասելու են տհաճ անակնկալներ այնպիսի դեպքերով, որոնց մասին նրա մտքով նույնիսկ չի անցնում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր