00:00:00

«Չագուչի» հեղափոխության էպիկենտրոնը լինելու է Սյունիքը. մի քանի գյադա-գյուդա էլ կա, նրանց երգն էլ է երգված. Փաշինյան հորդորեց «ասֆալտի վաննաներ» ընդունել

21:07, 16 հունիս 2021 Հասարակություն

Եթե 2018-ի թավշյա հեղափոխությունն սկսվեց Շիրակի մարզից, «չագուչի» հեղափոխության էպիկենտրոնը լինելու է Սյունիքը: Վայքում քարոզարշավի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը. «Պողպատը այդ հեղափոխության պաշտոնական անունն է, իսկ չագուչը ժողովրդական անունն է, և Սյունիքի ժողովուրդը այս ընտրություններին ծնկի է բերելու իրենց կեղեքող էլիտային: Ես ասում եմ՝ հեռացնեն-չհեռացնեն աշխատանքից, ես բոլորին տեր եմ: Բոլորը վերականգնվելու են ամբողջական աշխատավարձով»,-ասաց Փաշինյանը և հավելեց. «Ոմանք միֆեր էին կառուցում, թե իրենք քաղաքական գործընթաներ են սկսկելու Հայաստանում, թե իրենք «կռելու են»: Ես երեկ իրենց ասացի, որ իրենք քյարփինջ են «կռելու» դպրոցների, մանկապարտեզների ու ճանապարհների համար: Եվ դուք, հարգելի՛ ընտրողները, պետք է հունիսի 20-ին այդ քյարփինջը և այլ շինանյութփեր բարձեք իրենց ուսերին»: Նրա խոսքով՝ երբ Սյունիքից դուրս են եկել, այնտեղ իրենցից հետո հետցնցումներ են սկսվել, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է հայտարարություն արել. «Ես իրենց զգուշացրել էի, որ աշխատողների նկատմամբ չփորձեն քաղաքական ներգործություն ցուցաբերել: Դուք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, կարմիր գիծն արդեն անցել եք, ինչը նշանակում է, որ կապույտ չագուչն առաջինը ձեր գլխին է ջարդվելու: Ձեր հարցը լուծված է, ժամանակի հարց է: Դուք հանգիստ սպասեք ձեր դատավճռին»,-ասաց Փաշինյանը: Նա վստահեցրեց, որ բոլոր կոռումպացված տեղացի փայատերերը այդ փայերը վերցվելու են ժողովրդին. «Ձեր հարցը լուծված է, այդտեղ թեմա չկա, մենք ունենք բոլոր այն պաշտոնյաների ցուցակը, որոնք առավել ակտիվ են: Մենք նրանց խորհուրդ ենք տալիս չթպրտալ, հանգիստ սպասել, մինչեւ իրենց հարցը լուծվի: Առնվազն նրանք աշխատանքից կազատվեն Զանգեզուրի պղնձմոլիբդենային կոմբինատից: էնտեղ մի քանի գյադա-գյուդա էլ կա այդ տարածքներում: Նրանց երգն էլ է երգված, ուղղակի խորհուրդ եմ տալիս, որ ասֆալտի վաննաներ ընդունեն, ամենաօգտակար գործն է, որ կարող եք անել»,-հայտարարեց Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր