00:00:00

Ամեն ինչ պետք է անել ռազմական շքերթի օրը հնարավորինս մոտեցնելու համար․ Ռոբերտ Քոչարյան

20:29, 16 հունիս 2021 Հասարակություն

Մեզ բավական երկար ու դժվար ճանապարհ է սպասվում պարտության սինդրոմ կոչեցյալը մարսելու համար․ հունիսի 15-ին Ավշարում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ «Մեր երկրում, բոլոր թերություններով հանդերձ, մենք 30 տարի ապրել ենք հաղթած ժողովրդի կարգավիճակով։ Հիմա այդ ամենը փոխվեց։ Հաղթողի զգացումը վերադարձնելու համար մենք առաջին հերթին պետք է վերականգնենք երկրի պաշտպանվածությունը, բանակի մարտունակությունը՝ դարձնելով այն ավելի ժամանակակից։ Սա է լինելու այն գրավականը, որը հնարավորություն է տալու այդ զգացողությունն ունենալ։ Այսօր իմ հանդիպումներից մեկի ժամանակ մի հարց առաջացավ՝ ե՞րբ ենք ի վիճակի լինելու անցկացնել ռազմական շքերթ։ Դժվար հարց է։ Մի բան է շքերթ անցկացնել հաղթանակներից հետո, և մեկ այլ հարց է․․․․ Ամեն ինչ պետք է անել, որ այդ օրը հնարավորինս մոտեցնենք»,- ընդգծեց նախագահը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր