00:00:00

Կապիտուլյանտին շպրտելու ենք աղբատեղի՝ իրեն արժանի վայր․ Սոս Հակոբյան

20:19, 16 հունիս 2021 Հասարակություն

Ակնհայտ է, որ «Պատիվ ունեմ» դաշինքը արտաքին քաղաքական ասպարեզում ցույց է տալիս իր ուժը և ամսի 20-ից հետո ծառայեցնելու է իր հնարավորությունները ՀՀ ազգային շահերին : Այս մասին քիչ առաջ քարոզաշրավի շրջանակում հրավիրած հերթական մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, «Հայրենիք» կուսակցության մամուլի պատասխանատու Սոս Հակոբյանը։ «Գիտե՞ք, այս շրջանում որևէ քաղաքական ուժ ցույց չտվեց արտաքին քաղաքական աջակցության այնպիսի դիապազոն, ինչպիսին ցուց տվեց հենց «Հայրենիք» դաշինքը։ Սկսած նրանից , որ  դաշինքը գլխավորող  Արթուր Վանեցյանը պաշտոնական այցով եղել է Մոսկվայում, իսկ  եվրոպական քաղաքական ամենախոշոր անդամները իրենց աջակցությունն են հայտնել «Հանրապետական» կուսակցությանը։  Քաղաքական ուժերի միակ վարչապետի թեկնածուն, ով այցելեց Արցախ նախընտրական շրջանում՝ Արթուր Վանեցյանն էր։ Դաշինքը կարևորում է երեք մայրաքաղաքների՝ Ստեփանակերտի, Մոսկվայի և հոգևոր մայրաքաղաք Էջմիածնի հետ ունեցած հարաբերությունները»,- ասաց Հակոբյանը՝ ևս մեկ անգամ անդրադառնալով հունիսի 20-ին՝ արտահերթ խորհդարանական ընտրությունների օրվան։ «Ակնհայտ է, պարզ է, փաստ է, որ կապիտուլյանտը  այլևս պարտվում է և մենք շուտով՝ հունիսի 20-ին, դուրս ենք շպրտելու վերջինիս իրեն արժանի վայր՝ քաղաքական աղբատեղի»,- ասաց Հակոբյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր