00:00:00

Որն է եղել Արցախյան վերջին պատերազմում մեր անհաջողությունների գլխավոր պատճառը․ Ղուլյան

20:19, 16 հունիս 2021 Հասարակություն

Փոփոխությունների սպասելիս ՄԱՍ 3 Որևէ բարդ ֆորմուլա պետք չէ փնտրել մեր գոյատևության հարուստ տարեգրության մեջ, բավական է նայել քարտեզին և վերջին դարերի ընթացքում մեր տարածաշրջանում տեղի ունեցած փոփոխություններին: Արցախի հարատևության հիմքերը պետք է փնտրել իր նախնիների հողում ապրելու իրավունքը պաշտպանելու և այն անփոփոխ հաջորդ սերունդներին փոխանցելու նրա ժողովրդի քանդակած նպատակի և հանուն այդ նպատակի ամեն ինչ տալու պատրաստակամության մեջ: Ամեն ինչ տալու և համազգային խնդիրները ճիշտ հասկանալու վարքագիծը 100 տարի առաջ արցախցի քաջերին տարել է Սարդարապատ, և երբ այսօր նույնիսկ իշխանությամբ օժտված որոշ գործիչներ «սայթաքում» են հայոց բանակի զինվորի կողմից Արցախի սահմանները պաշտպանելու հիմնավորումների հարցում, մնում ես զարմացած մեկ դար առաջ և այսօր ազգային քաղաքական մտքի բացարձակապես անհամեմատելի մակարդակներից: Ղարաբաղյան վերջին պատերազմում մեր անհաջողությունների գլխավոր պատճառը նախորդ երեք տարիներին հայկական հանրությունը «հետևողականորեն» մասնատելու, տարբեր թիմերի բաժանելու և իրար նկատմամբ ատելություն սերմանելու քաղաքականությունն է եղել, որի պայմաններում դեռ որևէ ժողովուրդ չի կարողացել հաջողություն գրանցել (դա միայն պատերազմներին չի վերաբերում): Անվտանգային ու պաշտպանական համակարգերին սիրողական մակարդակով տիրապետելու հետևանքը ռազմի դաշտում կրած անհաջողություններն են, և քանի որ այդ մասին շատ է խոսվել ու խոսվել է գործին տիրապետող մասնագետների, գործիչների կողմից, միայն մեկ օրինակ կբերեմ՝ հասկանալու համար, թե որտեղ է խախտվել մեր Սարդարապատ-Արցախ գիծը: 2016թ. ապրիլի 2-ի օրվա վերջին Ստեփանակերտի հրապարակը լեփ-լեցուն էր Հայաստանից ժամանած Երկրապահների կազմ ու պատրաստ ջոկատներով և հարյուրավոր կամավորականներով: 2020թ. Սեպտեմբերի 28-30-ին այդ ջոկատները դեռ նոր էին զինվում, իսկ մի քանի օր հետո պարզվեց, որ Գերագույն հրամանատար համարվող անձը «փայլուն մարտակոչ» է տարածել. գյուղերում 30 հոգանոց ջոկատներ կազմելու, մեկին հրամանատար ընտրելու մասին և այսպես մինչև… նետ ու աղեղ: Ժամանակակից պատերազմներում ցանկացած մանրուք կարող է կարևոր դերակատարություն ունենալ, եթե այն գտնվում է տեխնոլոգիաներին տիրապետող բանակի ձեռքում, և այստեղ ամեն ինչ գործում է ժամացույցի մեխանիզմի օրինակով: Ցավալի է ու աններելի, որ մենք պարզապես ժամացույց լարողներ չունեցանք:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր