00:00:00

Եթե դու թուլացած ես, քեզ հետ հաշվի չեն նստելու. Մենք գործոնից դարձանք կցորդ. Քոչարյան

15:19, 16 հունիս 2021

Մենք մեծ կշիռ ենք ունեցել այս տարածաշրջանում, քանի որ բոլորի մոտ երկար տարիներ ընկալումն այնպիսինն էր, որ Հայաստանի բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է։ Մարալիկում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ «Այդ ընկալումը կորցրել ենք, ինչը նշանակում է, որ նաև մեր կշիռն ենք փոքրացրել։ Մեր քաշային կատեգորիան էապես փոքրացել է։ Ռուսական ռազմաբազայի հետ միասին նաև պետք է մեր կշիռը մեծացնենք, մեր հզորությունը մեծացնենք, որ մեր հետ հաշվի նստեն, ոչ թե կողքից ինչ-որ բան ասող լինենք, այլ նաև մեր խոսքն ավելի ծանրակշիռ լինի այլ երկրների հետ մեր հարաբերություններում։ Աշխարհն այդպես է, եթե դու թուլացած ես, քեզ հետ հաշվի չեն նստելու»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։ Նա նկատեց, որ մենք եղել ենք գործոն, բայց հիմա դարձել ենք կցորդ, սակայն ամեն ինչ պետք է անեն, որ տարածաշրջանում նորից դառնանք գործոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր