00:00:00

8 օտարերկրյա, 19 տեղական ՀԿ, 49 օտարերկրյա ու 68 տեղական ԶԼՄ․ ովքեր են հետևելու ընտրությունների գործընթացին

13:02, 16 հունիս 2021

Այս կիրակի՝ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի 8 միջազգային կազմակերպություն և օտարերկրյա հասարակական կազմակերպություն։ Այս մասին Irakanum.am-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Դրանք են՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԱՊՀ դիտորդական առաքելություն ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողով ԵԽԽՎ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով ՀԱՊԿ ԽՎ ՌԴ Հանրային պալատ ՖՄԿ (Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն) Տեղական հասարական կազմակերպությունների թիվը հասնում է 19-ի։ Ի դեպ դրանց մեծ մասը հանրությանն անծանոթ է։ Ուշագրավ է, որ ամենամեծ թվով անձանց դիտորդական առաքելության համար հավատարմագրել է «Ւրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն։ Նշենք, որ այս ՀԿ-ի համակարգողը Դանիել Իոննիսյանն է։ Նա ԿԸՀ ներկայացրել է 1015 դիտորդի անուն։ Հաջորդը «Հելսինկյան  քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն է»։ Այստեղից հավատարմագրվել է 1033 դիտորդ։ Գրասենյակի ղեկավարը Արթուր Սաքունցն է։ Եռյակը եզրափակում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն է»։ Այս կառույցից հավատարմագրվել է 788 դիտորդ։ Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները մեծ հետաքրքրություն են ներկայացրել նաեւ օտարերկրյա ԶԼՄ-ների համար։ Հավատագրման  հայտ է ներկայացրել 49 օտարերկրյա ԶԼՄ։  Հայաստանում գրանցված ԶԼՄ-ներից 68-ն են հավատարմագրման հայտ ներկայացրել։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր