00:00:00

Գաբրելյանովի նոր տվյալների համաձայն՝ «Հայաստան» դաշինքն ունի 32%, իսկ ՔՊ-ն 24% ձայն

12:48, 16 հունիս 2021

Ինչպես հայտնում են աղբյուրները, որոնք եթե ինչ-որ բան ասում են, ապա դրա հիմնված է երկաթբետոնե վստահություն վրա, երեկ երեկոյան Մոսկվայում ստացել են Հայաստանում նախընտրական իրավիճակի հերթական վերլուծությունը: Այդ մասին իր թելեգրամյան ալիքում գրում է ռուսաստանահայ մեդիամագնատ, հրատարակիչ Արամ Գաբրելյանովը: «Համատեղ տեղեկանքը պատրաստել են ռուսական բոլոր շահագրգիռ կառույցները։ Ինքներդ էլ հասկանում եք, թե որոնք են դրանք: Եզրակացությունը տեղեկանքում, որը դրվել է աշխատասենյակների սեղաններին, որտեղ պարզապես արգելված է ստել, այլապես հետո պետք է գլխով պատասխան տալ, միանշանակ է՝ ընտրություններում հաղթելու է Ռոբերտ Քոչարյանը։ Հունիսի 15-ի դրությամբ՝ Հայաստանի ողջ տարածքում թվերը հետևյալն են՝ Քոչարյանը աճող վարկանիշի ֆոնին այս պահին նա ունի 32 տոկոս ձայն, Փաշինյանը՝ 24 տոկոս։ Մոսկվայից լավ է լսվում և տեսնում հեռուն»,- գրել է Գաբրելյանովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր