00:00:00

5 տարում փոխել ԱԱԾ 5 ղեկավար եւ էկոնոմիկայի 3 նախարա՞ր․ սա դիվերսիա՞ է, թե՞ հիմարություն․ Ռ․ Քոչարյան

16:18, 16 հունիս 2021 Հասարակություն

Հայաստանը այնպիսի երկիր է, որ միշտ ունեցել է անվտանգության սպառնալիքներ։ Եւ այդ երկրում 5 տարում փոխվում է ԱԱԾ 5 ղեկավար։ Սա դիվե՞րսիա է, հիմարությո՞ւն է։ Գլխավոր շտաբի 4 փոփոխություն մի երկրում, որը չհայտարարված պատերազմի մեջ էր գտնվում։ 3 էկոնոմիկայի նախարար մի երկրում, որը տնտեսական ճգնաժամ է ապրում։ Սա նշանակում է, որ այս մարդիկ նույնիսկ չեն հասկանում, թե ինչ է նշանակում իշխանական համակարգում կայունություն։ Իմ պաշտոնավարման տարիներին գյուղնախարար Լոքյանն աշխատեց 5-6 տարի։ Ոստիկանապետ Հայկ Հարությունյանն աշխատել է 8 տարի,-արթիկցիների հետ հանդիպման ընթացքում, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ այսպիսի պատկեր էր նաու մյուս գերատեսչւոյթւոններում, երբ մարդիկ պաշտոնավարում էին երկար տարիներ։ Տարին մի քանի անգամ փոխելով՝ մարդը չի հասցնում ծանոթանալ գործին, չի հասցնում խոստում տալ եւ կատարել այն։

«Հնարավոր չի այս վիճակով կառավարել եւ հասնել հաջողության։  Իրենք չեն փոխվելու։ Մենք երբեք իրավաբանին չենք դնելու՝ առողջապահություն ղեկավարելու, պատմաբանին՝ ջրային տնտեսություն ղեկավարելու համար։ Դա ապուշության գագաթնակետն է։ մենք ամեն ինչում հենվելու ենք մասնագիտական գիտելիքների վրա, նշանակելու ենք մարդկանց, որոնք ի վիճակի են ուրիշներին կառավարել»,-Արթիկում ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Հանդիպման ընթացքում «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց արթիկցիների հարցերին։

Մանրամասն՝ տեսանյութում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր