00:00:00

«Ինքնակամ պառկել ասֆալտին, սելֆի անել ու դնել ֆեյսբուքյան էջերում». Նիկոլ Փաշինյանի խորհուրդը՝ հակապետական պաշտոնյաներին

11:45, 16 հունիս 2021

Ոմանք տպավորություն էին ստեղծել ու փորձ էին արել ի ցույց դնել, թե Սյունիքը հակադրված է մնացած Հայաստանին, այս մասին Սյունիքի Գորայք համայնքում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Ու երեկ այդ պրոպագանդիստական սուտն ուղղակի ջարդուփշուր եղավ։ Ես համոզված եմ, որ ընտրությունների ժամանակ նույնպես ջարդուփշուր է լինելու», - ասաց նա։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մեդիադաշտում «ահավոր մեծ վայնասուն է»։ «Փորձ են անում վերականգնել իրենց նախկին քարոզչական թեզերը, բայց դա նրանց չի հաջողվի», - վստահեցրեց վարչապետի պաշտոնակատարը։ Նա ասաց, թե կան հակապետական որոշ պաշտոնյաներ, որոնք պառկելու են ասֆալտին։ «Ես, որպես բարի կամքի արտահայտություն, այդ պաշտոնյաներին խորհուրդ եմ տալիս ինքնակամ պառկել իմ նշած ասֆալտի հատվածներում, սելֆի անել ու դնել իրենց ֆեյսբուքյան էջերում, որ ազգային համաձայնության մթնոլորտում խնդիրը լուծեն», - նշեց Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր