00:00:00

ԱԺ պատգամավորները նիստը բոյկոտում են, բայց գործուղումից չեն հրաժարվում․ «Հրապարակ»

09:27, 16 հունիս 2021 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայրենի օրենսդիրները զբաղված են նախընտրական եռուզեռով և հարկ չեն համարում այլևս խորհրդարանի աշխատանքներին մասնակցել․ երեկ քվորումի բացակայության պատճառով տապալվեց խորհրդարանի հերթական նիստը։ Բայց նրանք իրենց չեն զրկում գործուղումներ մեկնելու հնարավորությունից։
Երեկ Արարատ Միրզոյանը կարգադրություն է ստորագրել, համաձայն որի՝ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամները հունիսի 19-25-ը կմեկնեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ  նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին։ Խոսքն իմքայլականներ Հովհաննես Իգիթյանի, Տաթևիկ Հայրապետյանի, Սոս Ավետիսյանի և Նաիրա Զոհրաբյանի մասին է։ Ի դեպ, չորսն էլ որևէ ընտրական ցուցակում տեղ չեն գտել։ Պատվիրակության մյուս անդամները գործուղման չեն մեկնում՝ նրանք նախընտրական պրոցեսներին են մասնակցում»։ Առավել մասրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր