00:00:00

Հրահանգել է աշխատանքից ազատելու հստակ հիմ­նավորում գտնել տնօրենների համար․ «Իրավունք»

09:09, 16 հունիս 2021 Մամուլ

«Իրավունք» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը, ըստ օդում կախ­ված լուրերի, հրահանգել է բոլոր մարզպետներին, որ հետամուտ լինեն և աշխատանքից ազատելու հստակ հիմ­նավորում գտնեն ազատելու համար այն տնօրեններին և մանկավարժներին, ովքեր թեկուզ պարտադրված գալիս են իր քարոզարշավներին, բայց տակից այլ ուժի են սատարում:
Հատկապես նման խնդիրներ են առաջացել Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում այն բանից հետո, երբ նախընտրական հանդիպում­ներում Նիկոլն աղմկոտ ձախողումներ ունեցավ: Արդյունքում, նա հրահանգել է ամեն ձևերով պարզել և ջրի երես հա­նել «տակից խաղեր տվողներին»: Մեր աղբյուրը նաև տեղեկացնում է, որ նման պահանջը փակուղու առաջ է կանգնեցրել մարզպետներին: Բանն այն է, որ, օրինակ, այլ ուժերի օգտին աշխա­տող ինչ-որ ուսուցչից ազատվելու հա­մար պետք է, որ դպրոցի տնօրենից տե­ղեկանա այդ մասին: Բայց ինչպե՞ս, երբ դպրոցի բազում տնօրեններ իրենք են այլ թևի վրա աշխատում՝ օրինակ դառ­նալով ուսուցիչների համար: Ու մինչ այլ խողովակներով կտեղեկանան, ընտրու­թյունները կավարտվեն»։ Առավել մասրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր