00:00:00

Հաղթանակից հետո անպայման նրան ծնկի ենք բերելու՝ մեր ժողովրդի եւ եկեղեցու առջեւ. Վանեցյան

02:59, 16 հունիս 2021 Հասարակություն

Չագուչը ձեռքին մի գիժ վազում է մեր Երկրի տարբեր քաղաքներով և գյուղերով և սպառնում է բոլորին փռել ասֆալտին, ծեփել պատերին և այլն: Կապիտուլյանտի թե քաղաքական, թե իրավաբանական ապագան բոլորիս պարզ է: Այս մասին քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուն։ Մեր ողջ ազգին արժանապատվությունից զրկած, հաղթանակից զրկած սրիկան իր ողջ կյանքը անցկացնելու է բանտում, դա կասկածից վեր է: Բայց այս պահին ես կուզեմ խոսել նրա բարոյական նկարագրի մասին: Մեկը, ով վերջին երեք տարիների ընթացքում հատել է բոլոր կարմիր գծերը, մտել է մարդկանց ընտանիքներ, չի խորշել անգամ մտնել Եկեղեցի, փորձել խարխլել՝ այդ մարդը ներում չունի: Ես ուզում եմ ձեզ մի գաղտնիք բացահայտել: Ես իմ ընկերների հետ խոստացել ենք, որ հաղթանակից հետո անպայման նրան ծնկի ենք բերելու: Ծնկի ենք կանգնեցնելու մեր ժողովրդի և Եկեղեցու առջև, որպեսզի այլևս երբեք որևէ մեկի մտքով չանցնի, որ պատահաբար իշխանությունը զավթելուց հետո կարող է մեր Երկրը բերել նման վիճակի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր