00:00:00

Անդրանիկ Քոչարյանն իր տղային Արցախից փախցրել ու թաքցրել է մի զորամասում, որտեղից հաճախակի տուն են ուղարկում. Սեյրան Օհանյան

18:08, 15 հունիս 2021

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը Irakanum.am-ին պատմեց, որ իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն Արցախում ծառայող իր որդուն տեղափոխել է ապահով մի զորամաս, որտեղ զինծառայողները հաճախակի տուն են գնում: «Թող Անդրանիկ Քոչարյանն անդրադառնա իր ընտանիքին, զավակներին: Ինքն իր բարեկամներին, զավակին Ղարաբաղից փախցրել է, իր զավակն Արցախում էր ծառայում, թող ասի՝ հիմա ինչու իր զավակը Արցախում չի ծառայում, ինչպես շատերը: Իր զավակին փախցրել ու թաքցրել է մի զորամասում, որտեղ ժամանակի ընթացքում տուն են ուղարկում , գրանցում են հոսպիտալում, բայց մինչեւ մեկ շաբաթ տանն է գտնվում»,- ասաց Սեյրան Օհանյանը: Անդրանիկ Քոչարյանից այս հարցի շուրջ պարզաբանում չկարողացանք ստանալ, նա հեռախոսազանգերին չպատասխանեց: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր