00:00:00

Արամ Սարգսյանը ոնց որ դարձել է Վազգեն Սարգսյանի քույրը. Բորիս Ավագյան

16:47, 15 հունիս 2021

«Արամ Սարգսյանը թող զբաղվեր պատերազմի ժամանակ իր եղբոր արձանով, որ ադրբեջանցիները լուսանկարներ չանեին իր եղբոր գլխին նստած, այ դրանով թող զբաղվեր, քան թե հիմար հարցադրումներ աներ  ռուս խաղաղապահների  հրամանատարի աշխատանքի վերաբերյալ: Մեկ էլ այդ բիժուտերիան, որ ձեռքերին կապել է , ավելի լավ կլիներ, հաներ, որովհետեւ ոնց որ դարձել է  Վազգեն Սարգսյանի քույրը» ,- Irakanum.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի վերաբերյալ Արամ Սարգսյանի հայտարարությանը Արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը, որը Ռուստամ Մուրադովի մտերիմներից է: Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցության  նախագահ Արամ Սարգսյանը նախօրեին Գյումրիում անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանից 15 ռազմագերու վերադարձին, ասել էր, «վերջին՝ 15 գերու խնդիրը լուծել է Միացյալ Նահանգները։ Ես համոզված եմ, որ հաջորդ 10-15-ի խնդիրը լուծելու է Մեծ Բրիտանիան, որը հիմա աշխատում է։ Վերջնական ամբողջի խնդիրը լուծելու է Ֆրանսիան, ի՞նչ է անում Մուրադովը, ես չգիտեմ»: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր