00:00:00

Փաշինյանը փոխեց հանրահավաքի օրը

12:00, 15 հունիս 2021

«Դուք գիտեք, որ դատական տարբեր որոշումներով և այլն, մենք Հանրապետության հրապարակի հետ կապված իրադրություն կա և մենք քննարկել ենք և որոշել ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համապետական հանրահավաքը և երթը անելու ենք հունիսի 17-ի ժամը 20։00-ին և ընդորում սա անում ենք հատուկ, որովհետեւ պարտված ուժը, որը արդեն հստակ գիտի, որ ջախջախված պարտություն է կրելու ընտրություններում ուզում է ոստիկանության դուբինկաների տակ ընկնի, որպեսզի հետագայում ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը կասկածի տակ դնի»։ Այս մասին Սիսիանում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ և ՔՊ-ն և «Հայաստան» դաշինքը մեկ ժամվա տարբերությամբ իրենց համակիրներին հրավիրել էին Հանրապետության հրապարակ։  Երկու ուժերը ամփոփիչ հանրահավաքը նախատեսել էին իրականացնել հունիսի 18-ին։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հաշվի առնելով այս հանգամանքը իրենք նման հնարավորություն այդ ուժին չեն տա։ «Հայտարարում եմ համապետական հանրահավաք»,- ասաց նա։ Նա կոչ արեց ՀՀ բոլոր մարզերից, քաղաքներից և գյուղերից իրենց համակիրները գան Հանրապետության հրապարակ։ Փաշինյանն ասաց, որ հունիսի 18-ին ինքը ուղիղ զրույց կունենա ժողովրդի հետ։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր