00:00:00

Հանրության մեծ մասն արդեն հոգնել է քաղաքական գզվռտոցներից. Գորգիսյան

12:27, 15 հունիս 2021

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավ է անցկացնում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց համերաշխության կոչը բոլորն ընդունել են. «Հանրության մեծ մասն արդեն հոգնել է քաղաքական գզվռտոցներից։ Ամեն օր միացնում են հեռուստացույցը, տեսնում են՝ ինչպես է ինչ-որ մեկը գոռում, որ մուրճով է սպանելու, ոտք է ջարդելու, մյուս կողմից նմանատիպ բաներ և մարդիկ հոգնել են այս ամեն ինչից»,-նշեց Գևորգ Գորգիսյանը։ Նա նշեց, որ իրենց կուսակցության թիմը բաժանված է մի քանի խմբի։ Մի մասը Երևանի տարբեր վարչական շրջաններում են, մի խումբն էլ մարզերում է շրջում։ Գևորգ Գորգիսյանի կարծիքով կհասցնեն բոլոր մարզերում, բոլոր համայնքներում լինել։ Հարցին՝ մարզերում քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ ի՞նչ խնդիրներ են բարձրաձայնում մարդիկ, Գևորգ Գորգիսյանը նշեց, որ ամենից շատ անվտանգային հարցն է անհանգստացնում բնակիչներին. «Տնտեսական վիճակն է անհանգստացնում, որովհետև ոչ մի կերպ տնտեսությունն առաջ չի գնում, և մարդկանց ձեռքն ուղղակի փող չկա»,-նշեց Գևորգ Գորգիսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր